Մ-21 Եվրո-2021․ Հայաստան - Լյուքսեմբուրգ (ուղիղ)

15:02   11 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2021թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում ընդունել է Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է ուղիղ հեռարձակում Գյումրիից։

Իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը Գյումրիում խաղադաշտ է դուրս եկել հետեւյալ կազմով․

1․ Սեւակ Ասլանյան, 2. Արթուր Դանիելյան, 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան,  8. Հովհաննես Հարությունյան,  9. Արմեն Հովհաննիսյան, 10. Արմեն Նահապետյան, 11. Վահան Բիչախչյան, 20. Ռուդիկ Մկրտչյան,   22. Արման Մկրտչյան:

Ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվել է Իռլանդիային (0:1)  եւ Իսլանդիային (1:6):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։