Գվարդիոլա․ Մենք գիտենք՝ ով է դառնալու «Մանչեսթեր Սիթիի» նոր հրաշագործը

13:54   11 հոկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ 33-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հեռանալուց հետո նրան արժանիորեն կփոխարինի 19-ամյա անգլիացի Ֆիլ Ֆոդենը։ Սիլվայի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը։ Կողմերը մտադիր չեն այն երկարաձգել։ Սիլվան մանչեսթերյան ակումբում է 2010 թվականից։

«Մենք ստույգ գիտենք, թե ով է լինելու «Մանչեսթեր Սիթիի» նոր հրաշագործը Սիլվայի հեռանալուց հետո։ Մենք պատահական չենք նոր պայմանագիր կնքել Ֆիլ Ֆոդենի հետ։ Նա չի վաճառվում նույնիսկ կես միլիարդ եվրոյով։ Այդ դիրքի համար մեզ այլ խաղացող պետք չէ»,- գրել է Գվարդիոլան իր գրքում՝ «Պեպի Սիթին․ Սուպերթիմի կայացումը»։

Ֆիլ Ֆոդենը 2009-2017-ին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմերում, իսկ 2017թ․ նոյեմբերին նորամուտն է նշել գլխավոր թիմում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։