«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան․ «Լիվերպուլն» այժմ Եվրոպայի եւ Անգլիայի լավագույն թիմն է

10:46   11 հոկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը (Ռոդրի) դրվատանքով է խոսել Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» մասին։

«Ես նորեկ եմ եւ չգիտեմ, թե որ թիմին են համարում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները գլխավոր մրցակից՝ «Մանչեսթեր Յունայթեդին», թե «Լիվերպուլին»։ Չգիտեմ՝ ինչ են զգում մանչեսթերցիները, բայց «Լիվերպուլն» այժմ այն թիմն է, որին պետք է հաղթել։

Հիմա Եվրոպայի եւ Անգլիայի լավագույն թիմը «Լիվերպուլն» է։ Այն գերազանց թիմ է եւ շատ է առաջադիմել»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է եւ 8 հաղթանակ տարած «Լիվերպուլից» հետ է 8 միավոր։

Ռոդրին այս ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։