«Լիոնի» նախագահ. Մոուրինյոն համաձայնության է եկել այլ ակումբի հետ

23:48   10 հոկտեմբերի, 2019

Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է «Լիոնը» գլխավորելու առաջարկը:

«Ես հաճելի զրույց ունեցա Մոուրինյոյի հետ, սակայն նա մերժեց իմ առաջարկը: Մոուրինյոն արդեն համաձայնության է եկել այլ ակումբի հետ»,- Օլայի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մոուրինյոյի հետ բանակցություններ է վարում Լոնդոնի «Տոտենհեմը»:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։