Grand Swiss. Մելքումյանը մեկնարկել է հաղթանակով, Արոնյանը՝ ոչ ոքի խաղացել

22:15   10 հոկտեմբերի, 2019

Մեն կղզում մեկնարկել է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը:

Լևոն Արոնյանը մեկնարկում ոչ ոքի խաղաց նորվեգացի Արյան Տարիի, Գաբրիել Սարգսյանը՝ հնդիկ Սարին Նիհալի, Վլադիմիր Հակոբյանը՝ ռուսաստանցի Վերա Նեբոլշինայի հետ, Կարեն Մովսիսյանը՝ Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Կովալյովի, Սերգեյ Մովսեսյանը՝ ռումինացի Դավիդ Գավրիլեշկու, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ գերմանացի Դիետմար Կոլբուսի հետ: Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ ռումինացի Իրինա Բուլմագայի նկատմամբ:

Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը պարտվեց գերմանացի Մաթիաս Բլուեբաումին:

FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։