Հայաստանի հավաքականը մեկնում է Լիխտենշտեյն, համալրում կազմում (ֆոտո)

16:30   10 հոկտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Լիխտենշտեյն՝ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղին։ Թիմը չարտերային թռիչքով մեկնում է Գերմանիայի Ֆրիդրիխշաֆեն քաղաք, որտեղից ավտոբուսով կուղեւորվի Շվեյցարիայի Սանկտ Գալեն, որը Լիխտենշտեյնի Վադուց քաղաքի հարեւանությամբ է։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին է միացել նաեւ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը փոխարինել է վնասվածք ունեցող Կամո Հովհաննիսյանին։

Հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից հայտացուցակում չի ընդգրկվել «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Այվազովը։ 

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

 Կիսապաշտպաններ                                                       

Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Արաս Օզբիլիս, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Հայաստանի հավաքականը Լիխտեյնշտեյնի թիմի հետ խաղը կանցկացնի հոկտեմբերի 12-ին, իսկ հոկտեմբերի 15-ին կհյուրընկալվի Ֆինլանդիայի հավաքականին:

NEWS.am Sport-ը երկու հանդիպումներն էլ կլուսաբանի մրցավայրից։

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։