Երեւանի «Փյունիկը» կխաղա Մոսկվայի «Դինամոյի» հետ

14:19   10 հոկտեմբերի, 2019

Ազգային հավաքականների խաղերի հետ կապված դադարից օգտվելով՝ Երեւանի «Փյունիկը» ստուգողական հանդիպում կանցկացնի Մոսկվայում։

Հոկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 17:00-ին, ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը ստուգողական խաղում կմրցի Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Հանդիպումը տեղի կունենա «Նովոգորսկ-Դինամո» մարզաբազայում, առանց երկրպագուների ներկայության։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։