Բեյլի գործակալը նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար

21:16   9 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ Արքայական ակումբից:

El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը սկսել է նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար: Բարնետն առաջիկայում բանակցություններ կսկսի Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմերի հետ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բեյլի և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ֆրանսիացի մասնագետը Բեյլին չէր ընդգրկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ հանդիպման հայտացուցակում:

Հիշեցնենք, որ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին՝ անգլիական «Տոտենհեմից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։