Դեմբելեն բաց կթողնի «Ռեալի» հետ հանդիպումը

17:33   9 հոկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում հանդիպման գլխավոր մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է 2 խաղով:

Sport.es-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի ընդունել «Բարսելոնայի» բողոքարկումը:

«Սևիլիայի» հետ հանդիպման վերջնամասում խաղի գլխավոր մրցավար Մատեո Լաոսը խաղադաշտից հեռացրեց «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին, այնուհետև՝ Ուսման Դեմբելեին: Արաուխոն կարմիր քարտ ստացավ կոպիտ խախտում կատարելու, իսկ Դեմբելեն՝ մրցավարին վիրավորելու համար:

22-ամյա հարձակվողը չի կարողանա մասնակցել Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։