Իբրահիմովիչ․ Կցանկանայի դարձյալ խաղալ Իտալիայում

15:51   9 հոկտեմբերի, 2019

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ դարձյալ հանդես կգա Եվրոպայում։

«Ես կցանկանայի դարձյալ խաղալ Իտալիայում։ Ես գիտեմ, որ դեռ կարող եմ արդյունքների հասնել Իտալիայում, այլ երկրում։ Այժմ այնտեղ հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներից լավ կխաղայի։ Իմ պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին եւ չգիտեմ՝ ինչ տեղի կունենա հետո»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

«Լոս Անջելես Գելաքսիում» Իբրահիմովիչը մասնակցել է 46 հանդիպման, խփել 35 գոլ։

Իբրահիմովիչն այժմ Շվեդիայի Մալմյո քաղաքում է, որտեղ բացվել է նրա արձանը։ «Մալյոն» Զլատանի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում», Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», Փարիզի ՊՍԺ-ում եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։