«Միլանը» Պիոլիին նշանակեց գլխավոր մարզիչի պաշտոնում

14:20   9 հոկտեմբերի, 2019

«Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 1 միլիոն եվրո աշխատավարձով: Եթե մրցաշրջանի ավարտից հետո «Միլանի» ղեկավարությունը ցանկանա շարունակել աշխատանքը Պիոլիի հետ, 53-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի 1.5 միլիոն եվրո:

Պիոլին հոկտեմբերի 9-ին առաջին մարզումը կանցկացնի որպես թիմի գլխավոր մարզիչ: Մարզմանը կմասնակցեն ազգային հավաքականներ չհրավիրված ֆուտբոլիստները:

Պիոլին մարզչական կարիերան սկսել է 2003 թվականին: 2016-2017 թվականներին Պիոլին զբաղեցրել է «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը, իսկ 2017-2019 թվականներին գլխավորել է «Ֆիորենտինան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միլանը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։