«Միլանն» այսօր կներկայացնի Ստեֆանո Պիոլիին

13:44   9 հոկտեմբերի, 2019

Իտալական «Միլանը» հոկտեմբերի 9-ին գլխավոր մարզիչի պաշտոնում կներկայացնի «Ֆիորենտինայի» նախկին գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին, հայտնում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Պիոլիի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ 1 միլիոն եվրո աշխատավարձով: Եթե մրցաշրջանի ավարտից հետո «Միլանի» ղեկավարությունը ցանկանա շարունակել աշխատանքը Պիոլիի հետ, 53-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի 1.5 միլիոն եվրո:

Պիոլին մարզչական կարիերան սկսել է 2003 թվականին: 2016-2017 թվականներին Պիոլին զբաղեցրել է «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը, իսկ 2017-2019 թվականներին գլխավորել է «Ֆիորենտինան»: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միլանը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։