ԱԱ-2019․ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դուրս եկավ եզրափակիչ

00:15   8 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկներից պայքարը եզրափակիչում կշարունակի միայն Արթուր Թովմասյանը։

Օղակների վարժության որակավորման փուլում նա 14․566 միավորով գրավեց 8-րդ տեղ՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Մեդալների համար պայքարը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։

Արթուր Դավթյանը մասնակցեց բազմամարտի մրցմանը եւ զբաղեցրեց 37-րդ տեղը․  հենացատկում նա 25-րդն էր, նժույգի վարժությունում՝ 33-րդը, օղակների վարժությունում՝ 36-րդ,  ազատ վարժություններում՝ 62-րդ, զուգափայտերի վարժությունում՝ 140-րդը։

Հարություն Մերդինյանը նժույգի վարժությունում գրավեց 13-րդ տեղը։

Աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։