23:44 7 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է ռուսական «Սոչիի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսանդր Կարապետյանը Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի՝ «Դինամոյի» հետ խաղում դարձել էր իր թիմի հաղթական գոլի հեղինակը: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով:
Նշենք, որ Ալեքսանդր Կարապետյանն այժմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի խաղերին:
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին կհյուրընկալվի հոկտեմբերի 12-ին, Ֆինլանդիային՝ հոկտեմբերի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.