Հայաստանի հավաքականի ժամանումը Ավանի ֆուտբոլային ակադեմիա (ֆոտո)

16:02   7 հոկտեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Ավանի ֆուտբոլային ակադեմիա՝ սկսելով մարզումային հավաքը։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։

Հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստ:

Ազդրի վնասվածքի պատճառով հավաքականին չի միացել Հենրիխ Մխիթարյանը: Կառլեն Մկրտչյանը բացակայում է հիվանդության պատճառով: Կամո Հովհաննիսյանը մկանային վնասվածքից հետո բուժման էր մեկնել Սերբիա եւ վերադարձել է Երեւան։ Նրա մասնակցությունը հարցականի տակ է։

Մարզահավաքը Երեւանում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 10-ը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

Անատոլի Այվազով «Ուրարտու»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»     

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)     

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Արարատ Մոնրո, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Արաս Օզբիլիս, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելի, «Ակտոբե» (Ղազախստան)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Արթուր Միրանյան, «Փյունիկ»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։