Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում։
Ադամյանը 3 հարված է կատարել գերմանացի Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին։ Այդ հարվածներից երկուսն ավարտվել է գոլով։ Ադամյանը կատարել է 22 փոխանցում 77․3 տոկոս ճշգրտությամբ։
26-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1 անգամ էլ խլել է գնդակը։ Ադամյանը թույլ է տվել 1 խախտում, նրա դեմ կանոնների խախտում չի գրանցվել։
Ադամյանը ստացել է 8․20 գնահատականը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ Հայ ֆուտբոլիստը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաեւ Բունդեսլիգայի պաշտոնական կայքի վարկածով։
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմը» հաղթել է 2։1 հաշվով։ 81 րոպե անցկացրած Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով առաջին գոլերը Բունդեսլիգայում։ «Հոֆենհայմը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Բավարիային» Մյունխենում։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։