18:55 6 հոկտեմբերի, 2019Անգլիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կրեց անսպասելի պարտություն 0։2 հաշվով։ Հյուրերը գոլը խփեցին 80-րդ րոպեին եւ ավելացված ժամանակում։ Դուբլի հեղինակ դարձավ Իսպանիան ներկայացնող հարձակվող Ադամա Տրաորեն։
«Մանչեսթեր Սիթին» ունի 16 միավոր եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է արդեն 8 միավոր։ «Վուլվերհեմփթոնը» 10 միավորով 11-րդ տեղում է։
«Արսենալը» բրազիլացի Դավիդ Լուիսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ։ Լոնդոնյան թիմը 15 միավորով երրորդ տեղում է։
Հաղթանակ տարավ նաեւ Լոնդոնի «Չելսին», որը հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով եւ 14 միավորով հավասարվեց «Լեսթերին» եւ «Քրիսթալ Փելասին» եւ գոլերի տարբերությամբ 5-րդ տեղում է։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 1։0 (տեսանյութ)
Դավիդ Լուիս, 9
«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։2 (տեսանյութ)
Ադամա Տրաորե, 80, 90+4
«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 1։4 (տեսանյութ)
Դենի Ինգս, 30 - Թեմի Աբրահամ, 17, Մեյսոն Մաունթ, 24, Նգոլո Կանտե, 40, Միշի Բատշուայի, 89
«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 19։30 (Երեւանի ժամանակ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.