Գվարդիոլա․ Միայն երիտասարդներով, առանց փորձառու խաղացողների հնարավոր չէ տիտղոսներ նվաճել

16:34   6 հոկտեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարեւորել է փորձառու խաղացողների դերը տիտղոսներ նվաճելու համար։

«Թիմը պետք է տիտղոսներ նվաճի, իսկ երիտասարդներին ժամանակ է պետք։ Չենք կարող նրանց շատ տեղ տալ։ Պետք է աստիճանաբար փորձ ձեռք բերեն։ Ակումբի պահանջը միայն Չեմպիոնների լիգայի գավաթը չէ։ Մենք պետք է պայքարեն բոլոր մրցաշարերում։ Դրա համար կարեւոր են փորձառու խաղացողները, որոնք կան «Մանչեսթեր Սիթիում»։

Եթե երիտասարդ խաղացողը տաղանդավոր է, նա կստանա հնարավորություն, բայց մենք ամեն օր պայքար ենք մղում Անգլիայի եւ Եվրոպայի լավագույն թիմերի հետ, իսկ դրա համար մեզ պետք են Դավիդ Սիլվան, Կեւին Դե Բրույնեն, Սերխիո Ագուերոն եւ Ֆերնանդինյոն։ Իսկ միայն երիտասարդներով, առանց փորձառու խաղացողների հնարավոր չէ տիտղոսներ նվաճել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի 6-ին կընդունի «Վուլվերհեմփթոնին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։