Ադամյանի դուբլը հաղթանակ պարգևեց «Հոֆենհայմին» «Բավարիայի» հետ խաղում, «Բորուսիան» չհաղթեց «Ֆրայբուրգին» (տեսանյութ)

19:24   5 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում ընդունեց «Հոֆենհայմին», իսկ փոխչեմպիոն «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆրայբուրգի» հետ:

«Հոֆենհայմը» Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ և 8 միավորով մրցաշարային աղյուսակում կզբաղեցնի 11-րդ տեղը: «Բավարիայի» միակ գոլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

«Բորուսիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան Ակսել Վիտցելը և Աչրաֆ Հակիմին, իսկ «Ֆրայբուրգի» կազմից աչքի ընկավ Լուկա Վալդշմիդտը: Մանուել Ականժին դարձավ ինքնագոլի հեղինակ:

Գերմանիայի առաջնություն, 7-րդ

«Բավարիա» - «Հոֆենհայմ»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 73 - Սարգիս Ադամյան, 54, 79

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա»՝ 2:2 (տեսանյութ)

Լուկա Վալդշմիդտ, 55, Մանուել Ականժի, 90 (ինքնագոլ) - Ակսել Վիտցել, 20, Աչրաֆ Հակիմի, 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։