Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչի և ֆուտբոլիստի թեկնածուները

18:11   4 հոկտեմբերի, 2019

Հայտնի են դարձել Անգլիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչի և ֆուտբոլիստի կոչմանը հավակնող թեկնածուները:

Պրեմիեր լիգայի սեպտեմբերի լավագույն մարզիչի տիտղոսին հավակնում են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը և «Բորնմութի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն:

Նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը, «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Կևին դե Բրույնեն և Ռիյադ Մահրեզը, «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հեն Մինը, «Լեսթերի» պաշտպան Ռիկարդու Պերեյրան, «Բորնմութի» հարձակվող Կալում Ուիլսոնը և «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մակգինը:

Սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչի և ֆուտբոլիստի անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 10-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։