Պեկին․ Կարեն Խաչանովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

12:20   4 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Պեկինի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ մարզիկը քառորդ եզրափակիչում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբիո Ֆոնյինիի հետ եւ կամային հաղթանակ տարավ երեք սեթում՝ 3:6, 6:3, 6:1։ Պայքարը տեւեց 1 ժամ 46 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի ավստրիացի Դոմինիկ Տիմի եւ բրիտանացի Էնդի Մարեյի դիմակայության հաղթողի հետ։

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին։

Անցած տարի այս մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։