Մարկիզիոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին

18:08   3 հոկտեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հոկտեմբերի 3-ին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ես խոստացել էի որդուս, որ կխաղամ այնքան, մինչև նա իրականացնի իր երազանքը՝ դառնալ մեծ ֆուտբոլիստ: Զգում եմ, որ չեմ կարողանում կատարել խոստումս: 

Շնորհակալ եմ ընտանիքիս, երկրպագուներին և բոլորին, որոնք եղել են իմ կողքին»,- գրել է Մարկիզիոն Ինստագրամի իր էջում:

33-ամյա կիսապաշտպանը, որը ռուսական «Զենիթի» հետ խզել էր պայմանագիրն այս տարվա հուլիսին, ֆուտբոլից հեռանալու որոշում ընդունել է առողջական խնդիրների պատճառով:

Կլաուդիո Մարկիզիոն Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայի սան է: Իտալական ակումբում Մարկիզիոն անցկացրել է 25 տարի և մասնակցել 389 հանդիպման՝ դառնալով 37 գոլի հեղինակ:

Մարկիզիոն Իտալիայի ազգային հավաքականի կազմում սկսել է հանդես գալ 2009 թվականից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։