Սուարես. «Բարսելոնան» ապացուցեց, որ աշխարհի լավագույն ակումբն է

11:28   3 հոկտեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Առաջին խաղակեսում ավելի պասիվ էինք, սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ հրաշալի էր:

«Բարսելոնան» ապացուցեց, որ աշխարհի լավագույն ակումբն է: Չեմպիոնների լիգայում նման հաղթանակները շատ կարևոր են: Վստահ եմ, որ մենք կշարունակենք նույն կերպ»,- Սուարեսի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Ինտերի» նկատմամբ: Լուիս Սուարեսը, որը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, դարձել է դուբլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։