Ռոնալդուն գերազանցել է Կասիլյասի ռեկորդը

19:45   2 հոկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում հաղթանակի հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:

«Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը Ռոնալդուի համար 102-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում: Նման ցուցանիշով Ռոնալդուն գերազանցեց «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, որն այս մրցաշարում հաղթել է 101 խաղերում:

Կասիլյասին հաջորդում են Չավի Էրնանդեսը (91 հաղթանակ), Լիոնել Մեսին (80 հաղթանակ),  Ռաուլը և Անդրես Ինիեստան (79 հաղթանակ):

Բացի այդ, Լևերկուզենի «Բայերը» Չեմպիոնների լիգայում դարձավ 33-րդ ակումբը, որի հետ խաղում Ռոնալդուն դառնում է գոլի հեղինակ: Նման ցուցանիշով 34-ամյա պորտուգալացին կրկնեց Արքայական ակումբի նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։