Մոուրինյոն չի վերադառնա Իտալիա

17:43   30 սեպտեմբերի, 2019

Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի ցանկանում աշխատանքի անցնել Իտալիայում:

«Կարծում եմ՝ Իտալիայում այլևս անելիք չունեմ: «Ինտերն» իմ ընտանիքն է, և ինձ համար շատ դժվար էր այդ ընտանիքին հրաժեշտ տալը, սակայն ես արդեն մերժել էի «Ռեալի»  առաջարկները և շատ լավ հասկանում էի, որ երրորդ առաջարկը մերժելը կարող էր ծանր հետևանքներ ունենալ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

56-ամյա Ժոզե Մոուրինյոն, որն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին, իտալական ակումբի հետ 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 1 անգամ՝ Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 1 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:

Այժմ Ժոզե Մոուրինյոն աշխատում է բրիտանական Sky Sports մարզական հեռուստաընկերությունում որպես ֆուտբոլային վերլուծաբան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։