Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել

21:00   29 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աճուկի վնասվածք է ստացել։ «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ 87-րդ րոպեին փոխարինվել վնասվածքի պատճառով։ «Ռոման» հաղթել է 1։0 հաշվով։

Սեպտեմբերի 30-ին Մխիթարյանը կանցնի բուժզննում, որից հետո պարզ կդառնա վնասվածքի ծանրության աստիճանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի առաջնության 7-րդ տուրում ընդունելով «Կալյարիին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։