«Ռոման» հաղթեց Մխիթարյանի գոլային փոխանցման եւ Ջեկոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

18:57   29 սեպտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Լեչեին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որն օգտագործեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։

80-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, սակայն արդյունավետ իրացնել 11 մետրանոցը չկարողացավ։

87-րդ րոպեին Մխիթարյանը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

«Ռոման» 11 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ 1 միավոր է հետ «Լացիոն», որը 4։0 հաշվով հաղթեց «Ջենոային»։ Չորրորդ տեղում ընթացող «Նապոլին» ունի 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լեչե» - «Ռոմա»՝ 0։1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 56

«Լացիո» - «Ջենոա»՝ 4։0 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 7, Շտեֆան Ռադու, 40, Ֆելիպե Կայսեդո, 59, Չիրո Իմոբիլե, 78



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։