«Ինտերը» հաղթեց, Ալեքսիս Սանչեսը գոլ խփեց, կարմիր քարտ ստացավ (տեսանյութ)

21:54   28 սեպտեմբերի, 2019

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում Միլանի «Ինտերը» Ջենոայում հյուրընկալվեց «Սամպդորիային»։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

22-րդ րոպեին «Ինտերի» կազմում առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

46-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի համար Ալեքսիս Սանչեսը երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց։ Առաջին դեղին քարտը Սանչեսը ստացել էր դրանից 3 րոպե առաջ։

«Ինտերը» 6 հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Յուվենտուսի» նկատմամբ։ «Սամպդորիան» վերջին տեղում է՝ 3 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Յակուբ Յանկտո, 55 - Ստեֆանո Սենսի, 20, Ալեքսիս Սանչես, 22, Ռոբերտո Գալյարդինի, 61

Հեռացում ՝ Ալեքսիս Սանչես, 46, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։