«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ». Թիմերի հավանական կազմերը (ֆոտո)

16:20   28 սեպտեմբերի, 2019

Իսպանական Marca-ն ներկայացրել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական՝ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման հավանական մեկնարկային կազմերը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին հայտավորել է «Աթլետիկոյի» հետ խաղին, սակայն վնասվածքից ապաքինվող մյուս ֆուտբոլիստը՝ Իսկոն, դուրս է մնացել հայտացուցակից:

«Աթլետիկո Մադրիդ». Օբլակ, Տրիպիեր, Սավիչ, Խիմենես, Լոդի, Կոկե, Թոմաս, Սաուլ, Լեմար, Ֆելիշ, Կոստա:

«Ռեալ Մադրիդ». Կուրտուա, Կարվախալ, Վարան, Ռամոս, Նաչո, Կրոս, Կազեմիրո, Խամես, Բեյլ, Բենզեմա, Ազար: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։