«Միլան» ակումբը վաճառքի է հանվել

15:47   28 սեպտեմբերի, 2019

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր հանդիսացող Elliott Management ընկերությունունը բանակցություններ է վարում ակումբի բաժնետոմսերը վաճառելու նպատակով, հայտնում է La Repubblica-ն:

Elliott Management-ը, որը նախկինում գործունեություն չի ծավալել ֆուտբոլային բնագավառում, մտահոգված է «Միլանի» շուրջ ստեղծված իրավիճակով և պատրաստ է 960 միլիոն եվրոյի դիմաց վաճառել ակումբի բաժնետոմսերը:

«Միլան» ակումբը գնելու ցանկություն հայտնել է գործարար Բեռնար Արնոն, որը պատրաստ է վճարել Elliott Management-ի պահանջած գումարը:

Նշվում է, որ Արնոն մտերիմ հարաբերություններ ունի «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիի հետ, որը զբաղեցրել է իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը 2010-2014 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։