#Corner․ Երկրորդ հայը Բունդեսլիգայում, նախագահը՝ Հենոյի երկրպագու, Սուպերգավաթային կրքեր

09:09   27 սեպտեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 48-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու գավաթակիր «Ալաշկերտը» վիճարկեցին Հայաստանի Սուպերգավաթը։ Թրիլերային եւ դիտարժան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

#Corner-ը ներկայացնում է հետաքրքիր ռեպորտաժ սուպերգավաթային դիմակայությունից։

Հենրիխ Մխիթարյանը եւս երկու հանդիպում անցկացրեց «Ռոմայում»։ «Ատալանտայի» դեմ խաղին ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ 

«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը Հենրիխ Մխիթարյանից հետո դարձավ Բունդեսլիգայում նորամուտը նշած երկրորդ հայը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են արդյունավետ խաղ ցուցադրել արտասահմանում․ Ալեքսանդր Կարապետյանի հաղթական գոլը «Դինամոյի» դեմ խաղում, Հովհաննես Համբարձումյանի եւ Վահան Բիչախչյանի դուբլերը, Կամո Հովհաննիսյանի վնասվածքը։

Շարունակվում է հետաքրքիր պայքարը Հայաստանի Բարձրագույն խմբում։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը Հայաստանի առաջնությունից։

Նոր թողարկման ընթացքում կպատմենք նաեւ կանանց ֆուտբոլի մասին։ Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.