Մեծ Բրիտանիայի թագուհին բացեց 14-րդ Պարալիմպիկ խաղերը

03:14   30 օգոստոսի, 2012

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնում բացված հայտարարեց 14-րդ Պարալիմպիկ խաղերը: Օլիմպիական ստադիոնում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր թագավորական ընտանիքը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն:

Խաղերը կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: 164 երկրների 4,2 հազար մարզիկներ կպայքարեն 20 մարզաձեւերում:

Հայաստանը ներկայացնում են լողորդ Մարգարիտա Հովակիմյանը եւ ծանրորդ Գրետա Վարդանյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.