16:30 26 սեպտեմբերի, 2019Թաիլանդում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ։
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր ամենաբարձր քաշը՝ 230։ Հայ ծանրորդը առաջին փորձով բարձրացրեց եւ նվաճեց տիտղոսը։ Մարտիրոսյանը պատվիրեց նաեւ 241 կգ (աշխարհի ռեկորդ), որը բարձրացնել չհաջողվեց։
22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը նաեւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 եւ 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ապրիլին Բաթումիում այս տարվա Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճեց երկամարտի 427 (192+235) կգ-ով:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.