Խաչանովի հետ մրցախաղում մրցավարին եւ երկրպագուներին անպատվելու համար Կիրյոսը 16 շաբաթով հեռացվեց թենիսից

13:44   26 սեպտեմբերի, 2019

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) ավարտել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի նկատմամբ հետաքննությունը եւ նրան 16 շաբաթով հեռացրել է թենիսից։ АТР-ն հետաքննությունը սկսել էր ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումից հետո։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ 1։2 հաշվով տանուլ տված մրցախաղում Կիրյոսը բազմիցս անպատվել էր մրցավարներին եւ երկրպագուներին։

Որակազրկումից բացի Կիրյոսը տուգանվել է 25 հազար դոլարով։ Ցինցինատիի մրցաշարում նա տուգանվել էր 113 հազար դոլարով։ Բացի այդ 16 շաբաթվա որակազրկման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում նմանատիպ խախտումների դեպքում АТР-ն նոր հետաքննություն կսկսի Կիրյոսի նկատմամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։