Գաել Անդոնյանը՝ վնասվածքից հետո ապաքինման եւ Եվրո-2020-ում Հայաստանի հավաքականի շանսերի մասին

12:12   26 սեպտեմբերի, 2019

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Գաել Անդոնյանը համալրեց ֆրանսիական երկրորդ լիգայում հանդես եկող «Այաչոն»։ Սակայն 24-ամյա ֆուտբոլիստը ուսի վնասվածքի պատճառով պաշտոնական հանդիպումներում դեռ չի նշել նորամուտը թիմում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գաել Անդոնյանը պատմեց վերականգնողական փուլի, խաղադաշտ վերադառնալու մեծ ցանկության մասին եւ  գնահատեց Հայաստանի ազգային հավաքականի հնարավորությունները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում։

«Չորս շաբաթ մարզվեցի անհատական ծրագրով։ Սեպտեմբերի 30-ին կվերսկսեմ մարզումներս ընդհանուր խմբում։ Տեսնենք, թե ինչպես կզգամ ինձ, երբ կմարզվեմ ամբողջ ուժով։ Հույս ունեմ, որ շուտով կսկսեմ խաղալ։

Հայաստանի հավաքականը գերազանց խաղաց իտալացիների եւ բոսնիացիների դեմ։ Եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերի մասին կասեմ, որ ամեն ինչ հնարավոր է։ Մեր երկրի համար հսկայական նվաճում կլիներ եզրափակիչ փուլի ուղեգիրը»,- նշեց Գաել Անդոնյանը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ին ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիային։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.