«Աթլետիկոն» հաղթանակ տարավ, «Աթլետիկը» միավորներ կորցրեց (տեսանյութ)

23:18   25 սեպտեմբերի, 2019

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցեց «Մալյորկայի», իսկ առաջատար «Աթլետիկ Բիլբաոն»՝ «Լեգանեսի» հետ:

«Աթլետիկո Մադրիդը» հաղթանակ տարավ 2:0 հաշվով և այժմ 13 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Գոլերի հեղինակ դարձան Դիեգո Կոստան և Ժոաո Ֆելիշը:

«Աթլետիկ Բիլբաոն» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Լեգանեսին» և այժմ երկրորդն է մրցաշարային աղյուսակում: 

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Մալյորկա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Դիեգո Կոստա, 26, Ժոաո Ֆելիշ, 64

Հեռացում՝ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), 77, երկրորդ դեղին քարտ

«Լեգանես» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:1 (տեսանյութ)

Օսկար, 61 - Ռաուլ Գարսիա, 59



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։