«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի սուպերգավաթակիր (ֆոտո)

21:33   24 սեպտեմբերի, 2019

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» վիճարկեցին Հայաստանի Սուպերգավաթը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ:

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին: «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանը 3 րոպե անց հավասարեցրեց հաշիվը: «Ալաշկերտին» 65-րդ րոպեին կրկին առաջ մղեց Միհրան Մանասյանը: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 21-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հոլանդացի հարձակվող Լիմա Մալիսոնը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»:

Հայաստանի Սուպերգավաթ

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 3:2

Արմեն Նահապետյան, 27, Լիմա Մալիսոն, 111' - Գուստավո Մարմենտինի, 24, Միհրան Մանասյան, 65



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։