13:08 24 սեպտեմբերի, 2019Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 7-րդ տուրի Լիխտեյնշտեյն - Հայաստան հանդիպման տոմսերի գինը 20-ից 30 շվեյցարական ֆրանկ է։
Հայաստանի հավաքականի երկրպագուները տոմսերը կարող են ձեռք բերել խաղի օրը Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝ ժամը 14։00-ից մինչև 19։30 (տեղական ժամանակով)։
Հայկական կողմին հատկացվել է «Ռեյնպարկ» ստադիոնի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերը գնելուց անպայման պետք է ներկայացնել ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, հայտնում է ՀՖՖ- կայքը։
Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.