11:56 24 սեպտեմբերի, 2019Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող թենիսի մրցաշարում։ Հայ մարզուհին 6:4, 4:6, 6:4 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ստեֆանի Ֆյոգելի նկատմամբ։ Պայքարը տեւել է 2 ժամ 9 րոպե։
Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ։
Գասպարյանն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.