00:27 24 սեպտեմբերի, 2019Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար, ՖԻՖԱ-ի վարկածով 2019թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին Միլանում տեղի ունեցած FIFA Football Award մրցանակաբաշխության ժամանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալուց հետո հայտարարել է, որ երջանիկ է մրցանակը ստանալու կապակցությամբ, սակայն իր համար թիմային հաղթանակները վեր են անձնական նվաճումներից:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որոնք քվեարկել են իմ օգտին, որպեսզի ես արժանանամ այս մրցանակին:
Այստեղ են իմ կինն ու որդիները, որոնց ներկայությամբ ես առաջին անգամ եմ այս կոչմանն արժանանում: Շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքը հնարավորություն ունի տեսնել իմ այս նվաճումը:
Շատ ուրախ եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար, սակայն ինձ համար առավել կարևոր են թիմային հաղթանակները: Այս նվաճումը նույնպես թիմային հաղթանակների արդյունք է»,- հայտարարել է Մեսին:
Նշենք, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» պաշտպան, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.