Սարին որոշում է ընդունել առաջիկա խաղին Ռոնալդուի մասնակցության վերաբերյալ

21:15   23 սեպտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով չի մասնակցի Իտալիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բրեշիայի» հետ խաղին, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի ընդգրկել պորտուգալացի հարձակվողին «Բրեշիայի» հետ հանդիպման հայտացուցակում:

Ինչպես հաղորդել էինք, Ռոնալդուն մկանային վնասվածք է ստացել սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մարզման ժամանակ:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Բրեշիա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։