Մոուրինյո. «Չելսին» չի պայքարի գավաթների համար

18:11   23 սեպտեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի մրցելույթների մասին:

«Ինձ դուր են գալիս «Չելսիի» գաղափարները: Ակումբը փորձում է փոփոխությունների միջոցով հարմարվել ժամանակակից ֆուտբոլին, սակայն կարծում եմ, որ այս մրցաշրջանում «Չելսին» չի պայքարի գավաթների համար:

Կարևորն այն է, որ «Չելսիի» ֆուտբոլիստները չհուսահատվեն պարտություններից և շարունակեն պայքարը»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսին» 1:2 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլից»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։