«Տոտենհեմի» խաղացող․ Ֆուտբոլը VAR-ի պատճռով վերածվել է այլ խաղի

13:24   23 սեպտեմբերի, 2019

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը մեկնաբանել է պարտությունը «Լեսթեր Սիթիից» (1:2) Անգլիայի առաջնության 6-րդ տուրում։ 1։0 հաշվի ժամանակ մրցավարը VAR-ի օգնությամբ չհաշվեց «Տոտենհեմի» երկրորդ գոլը։ Առաջին խաղակեսում 0։0 հաշվի ժամանակ չէր գրանցվել նաեւ «Լեսթերի» գոլը, դարձյալ VAR-ի օգնությամբ։

«Երկրորդ գոլը խփելուց հետո կարծում էինք, որ հաղթում ենք 2։0 հաշվով, բայց պարտվեցինք։ Մենք լավ պաշտպանվում էինք, թեեւ շատ պահեր չստեղծեցինք, բայց մտածում էինք, որ ամեն ինչ լավ է ընթանում։

VAR-ի գործոնը եղավ վճռորոշ։ Ակնհայտ է, որ պետք է վստահել այդ համակարգին, քանի որ այն թույլ է տալիս ճիշտ որոշումներ ընդունել։ Առաջին խաղակեսում VAR-ն օգնեց մեզ։ Բայց ֆուտբոլը VAR-ի պատճռով վերածվել է այլ խաղի։ Ֆուտբոլը զրկվել է ինչ որ բանից։ Դրվագները դիտելու համար շատ ժամանակ է պետք։ Ֆուտբոլը փոխվել է»,- Վերտոնգենի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

Անգլիայի առաջնության 6 տուրից հետո «Լեսթերը» 11 միավորով երրորդն է, «Տոտենհեմը» 7-րդն է՝ 8 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։