Լուիս Սուարես․ Ծանր տարի է սպասվում, այս պարտությունները կարող են վերջում մեզ զրկել տիտղոսից

12:20   22 սեպտեմբերի, 2019

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Պրիմերայի 5-րդ տուրում «Գրանադայից» կրած պարտությունը (0։2)։ Կատալոնական ակումբն արդեն երկրորդ պարտությունն է կրում ընթացիկ առաջնությունում։

«Այս պարտությունը խոցում է մեր ինքնասիրությունը։ Մենք պետք է վերլուծենք շատ գործոններ եւ լինենք ինքնաքննադատ, որպեսզի ավելի լավը դառնանք։

Խաղը հենց մեկնարկից բարդ դասավորվեց, գրեթե առաջին րոպեից պարտվում էինք, ինչը սրում էր իրավիճակը։ Շատ էինք վերահսկում գնդակը, սակայն իրական գոլային պահեր չստեղծեցինք։

Անցած մրցաշրջանի եւ նվաճած տիտղոսի մասին չենք մտածում։ Պետք է հասկանալ, թե ինչու չենք հաղթում, ինչու չենք ստեղծում գոլային պահեր։ Այս ամենը անհանգստացնում է։

Երկար եւ ծանր տարի է սպասվում, դեռ երկար ճանապարհ կա, բայց այս պարտությունները կարող են վերջում մեզ զրկել տիտղոսից։ Այս պահին է պետք վերլուծել, թե ինչ է կատարվում»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 7 միավորով 7-րդն է, իսկ «Գրանադան», «Սեւիլիան» (4 խաղ) եւ Մադրիդի «Աթլետիկոն» վաստակել են 10-աան միավոր։

5-րդ տուրում «Սեւիլիան» կընդունի «Ռեալին», որն ունի 8 միավոր։ Սեպտեմբերի 22-ին նախատեսված հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։