«Չելսի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:29   22 սեպտեմբերի, 2019

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» կընդունի փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը, որի հավանականությունը գնահատվում է 2․05 գործակցով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հաղթանակի գործակիցը 3․50 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Եվոպայի սուպերգավաթի խաղում, 3։2 հաշվով հաղթել է «Լիվերպուլը»։ Անգլիայի անցած առաջնության երկրորդ շրջանում եւս հաղթանակ էր տարել «Լիվերպուլը»՝ 2։0, առաջին շրջանցում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 5 հաղթանակ է տարել եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» ունի 8 միավոր եւ 9-րդն է։

«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։