«ՌԲ Լայպցիգը» հաղթում է եւ գլխավորում մրցաշարային աղյուսակը

22:23   21 սեպտեմբերի, 2019

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «ՌԲ Լյապցիգը» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով, թեեւ 64-րդ րոպեին հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հյուրերը երրորդ գոլը խփեցին 83-րդ րոպեին։

«ՌԲ Լայպցիգը» 13 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»։ «Վերդերը» 10-րդն է։ 6

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վերդեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։3 (տեսանյութ)

Վիլի Օրբան, 13, Մարսել Զաբիտցեր, 35, Մարսելո Սարաչի, 83

Հեռացում՝ Կոնրադ Լայմեր («ՌԲ Լայպցիգ»), 64, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։