«Յուվենտուսը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Իգուաինի հետ

18:50   21 սեպտեմբերի, 2019

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» ղեկավարությունը գոհ է թիմի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի խաղից, հայտնում է Calciomercato-ն:

«Յուվենտուսի» ղեկավարությունն առաջիկայում նոր՝ ավելի բարձր աշխատավորձով պայմանագիր կառաջարկի 31-ամյա հարձակվողին: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով:

Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին՝ «Նապոլիից»: 2018/19 մրցաշրջանի առաջին հատվածն արգենտինացի հարձակվողը վարձակալությամբ հանդես է եկել «Միլանում», իսկ երկրորդ հատվածը՝ «Չելսիում»:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։