Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը», «Ուրարտուն» և «Շիրակը» հաղթանակներ տարան (տեսանյութ, ֆոտո)

17:55   21 սեպտեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում «Ալաշկերտը» մրցեց «Գանձասարի», «Երևանը»՝ «Ուրարտուի», իսկ «Շիրակը»՝ «Արարատ-Արմենիայի» հետ:

«Ալաշկերտ» - «Գանձասար» խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարան տանտերերը: Խաղի առաջին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը հանդիպման 95-րդ րոպեին ամրագրեց հարձակվող Միհրան Մանասյանը:

«Ուրարտուն» 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Երևանի» նկատմամբ: 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ռուսաստանցի հարձակվող Եվգենի Կոբզարը:

Չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 0:1 հաշվով պարտություն կրեց Գյումրին ներկայացնող «Շիրակից»: Իր թիմի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփեց Կոտ դ՛Իվուարցի պաշտպան Մորի Կոնեն:

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքին «Քաղաքային» ստադիոնից հետևում էր ՀՀ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը:

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր 

«Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2:0

Գուստավո Մարմենտինի, 38, Միհրան Մանասյան, 95

«Երևան» - «Ուրարտու»՝ 0:1

Եվգենի Կոբզար, 64

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:0

Մորի Կոնե, 29



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։