Գվարդիոլան նշել է՝ ով կփոխարինի իրեն «Մանչեսթեր Սիթիում»

16:09   21 սեպտեմբերի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբում, ամենայն հավանականությամբ, իրեն կփոխարինի իր օգնականը՝ Միկել Արտետան:

«Գրեթե համոզված եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում ինձ կփոխարինի Արտետան: Վստահ եմ, որ այդ պաշտոնում նա մեծ հաջողությունների կհասնի:

Վաղ թե ուշ Արտետան դառնալու է գլխավոր մարզիչ: Նա բավականին երիտասարդ է, սակայն ունեցած գիտելիքների շնորհիվ կարող է ցանկացած ակումբ գլխավորել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Միկել Արտետան իսպանացի նախկին ֆուտբոլիստ է: 2011-2016 թվականներին հանդես է եկել «Արսենալում», այնուհետև սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։