ԱԱ-2019. Իզաբելլա Յայլյանը 6-րդն է

11:03   21 սեպտեմբերի, 2019

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ է մտել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:

B խմբում Յայլյանը պոկում վարժությունում գրանցեց 5-րդ արդյունքը՝ բարձրացնելով 92 կգ: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 110 կգ, այնուհետև՝ ձախողեց 114 և 115 կգ բարձրացնելու փորձերը: Երկամարտում Իզաբելլա Յայլյանը գրանցեց 202 կգ արդյունք և զաբղեցրեց 6-րդ տեղը:

Երկամարտի 215 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն հռչակվեց Վենեսուելան ներկայացնող Յուսլեյդի Ֆիգուերոան:

Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը 207 կգ երկամարտի արդյունքով զբաղեցրել էր 5-րդ տեղը, պոկում վարժությունում էլ՝ նվաճել փոքր արծաթ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։